Продвигаемая

«Վանի համահայկական թագավորությունը»

Վանի համահայկական թագավորության կազմավորումը: Սարդուրի 1-ին: Ք.ա. IX դ. 30-ական թվականներին Հայկական լեռնաշխարհիտարածքում հիշատակվում են տասնյակ իշխանություններ: Ուրվագծվում են մի քանի կարևոր կենտրոններ, որոնց շուրջ համամախմբված են համադաշնություններ կազմած մանր պետական կազմավորումները:Արարատյան դաշտում և դեպի արևմուտք` մինչև Տայք ընկած շրջաններում, Սևանա լճի ավազանում, Սյունիքում և հարակից շրջաններում տարածվում էր Էթիունյան համադաշնությունը: Վերջինիս զարգացման բարձր մակարդակի մասին են վկայում Լճաշենի (Սևանա լճի արևմտյան ափին)Լճաշենի ամրոցի միջնաբերդըպեղումներից հայտնաբերված բացառիկ նյութերը (զենք ու զրահ, կենցաղի առարկաներ, արձանիկներ, զարդեր և այլն): Դա փաստորեն Հայկազունների Արարատյան թագավորությունն էր` իր համադաշնությամբ: Լեռնաշխարհի հյուսիս-արևմտյան շրջաններում ուրվագծվում է Դիաուխիի (Տայք) շուրջ կազմավորված մյուս համադաշնությունը: Երրորդ խոշոր համադաշնությունը կազմվել էր հարավում` Վանի շուրջը, որի հիմքի վրա էլ բարձրացավ Վանի համահայկական հզոր թագավորությունը: Ք.ա. IX դարի 80-70-ական թթ. Հայկական լեռնաշխարհի հարավում Նաիրյան երկրների փոխարեն հիշատակվում է մեկ միասնական Նաիրի պետական կազմավորումը: Ք.ա. մոտ 830-ական թվականներին Տուշպա (Տոսպ, Վան)մայրաքաղաքն է հիմնադրում Սարդուրի I-ը (մոտ Ք.ա. 835-825 թթ.): Ասուրերեն գրված Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն կոչում է <<Նաիրի երկրի արքա>> և ներկայանում <<մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա…>> տիտղոսաշարով: Ասորեստանյան աղբյուրներում թագավորությունը կոչվում է Ուրարտու, իսկ տեղական արձանագրություններում` Նաիրի և Բիայնիլի: Վերջինս կապվում է Վանի անվան հետ, այդ պատճառով էլ գիտության մեջ թագավորությունը հայտնի է նաև որպես Վանի թագավորություն: Աստվածաշնչում այն հիշատակվում է <<Արարատյան թագավորություն>> անվամբ: <<Նաիրի>><<Ուրարտու>><<Բիայնիլի>> և <<Արարատ>> անուններից բացի, թագավորությունը  երբեմն հիշատակվում է նաև <<Կուտիական երկիր>> անվանումով, ինչը գալիս է Ք.ա. XXIII-XXII դարերից և կշարունակվի նաև Հայկազուն-Երվանդականների ժամանակաշրջանում: Սարդուրի I-ը ասորեստանյան աղբյուրներում հիշատակվում է մեկ անգամ` Ք.ա. 833 թվականին, Սալմանասար III-ի զորքերին դիմակայելու առնչությամբ: Այդ ժամանակ Վանի թագավորությունը տարածվում էր ոչ միայնՎանա ԼիճՎանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ` Տիգրիսի վերին հովտում

 

Սարդուրի Բ

Սարդուրի Բ (մ.թ.ա. 8-րդ դար — մ. թ. ա. 735), Վանի թագավորության արքա մոտ մ.թ.ա. 764 թվականից։ Արգիշտի Աթագավորի որդին էր, գահակիցը և հաջորդը։ Սարդուրի Բ-ի գործունեության մասին պատմող տասնյակ արձանագրություններ են հայտնաբերվել Հայաստանի զանազան վայրերում (ՎանԱրածանու հովիտ, Արարատյան դաշտՍևանի ավազան և այլն)։

Գահակալման սկզբում ձեռնարկած բարենորոգումներով Սարդուրի Բ-ն հզորացրել է զինված ուժերը, մի քանի պատժիչ արշավանքներով ճնշել ծայրամասային ցեղերին և ամրապնդել միապետության դիրքերը, բազմաթիվ արշավանքներով ընդարձակել է թագավորության սահմանները։ Գլխավոր հակառակորդի՝ Ասորեստանի դեմ մրցապայքարում մ.թ.ա. 753 կամ 752 թվականին հաղթել է Աշշուրնիրարի V թագավորին և նրան դուրս մղել Հյուսիսային Ասորիքից ու Հյուսիսային Միջագետքից։ Սարդուրի Բ-ի գերիշխանությունը ճանաչել և նրան հարկեր են վճարել Մելիտեայի (Մելիտինե), Կումմախայի (Կոմմագենե), Արմեի (Արամ, Հյուսիսային Ասորիքում), Մանայի և այլ թագավորություններ։ Նրա օրոք պետության սահմանները հյուսիս-արևմուտքում հասել են մինչև Կուլխա (Կողքիս) երկիրը, Հյուսիսում և հյուսիս-արևելքում՝ Կուր, իսկ արևմուտքում Եփրատ գետերը, հարավ-արևմուտքում՝ Կումմախա և Արմե երկրները, հարավում՝ Հյուսիսային Միջագետք և Ասորեստան, հարավ-արևելքում՝ Մանա երկիրը։ Նրա նպատակն էր Ասորեստանը շրջապատել բոլոր կողմերից և վերջնական հարված հասցնել նրան։ Այսպես, նա ցանկանում էր արևմուտքից շրջանցել Ասորեստանը և հասնել Միջերկրական ծով, այնուհետև արևելքից շրջանցելով հասնել Բաբելոն, այնուհետև վերջնական հարված հասցնել Ասորեստանին։ Սակայն նրա այս նպատակները չիրականացվեցին։ Հենց այս նույն ժամանակահատվածում Ասորեստանի թագավոր դարձավ Թիգլաթպալասար III-ը, ում ժամանակ Ասորեստանը մեծ վերելք ապրեց։
Սարդուրի Բ-ն մեծարվել է «մեծ արքա», «հզոր արքա», «տիեզերքի արքա», «Բիայնիլի երկրի արքա», «արքաների արքա», տիտղոսներով։ Ասորեստանի դեմ պայքարում նա ստեղծել է ռազմաքաղաքական խմբավորում (Մելիտեա, Կումմախա, Բիթ-Ագուսի՝ Արփադ կենտրոնով, Գուրգում՝ Մարկասու կենտրոնով), նրան կտրելով Հյուսիսային Ասորիքի և Փոքր Ասիայի հարավարևելյան երկրամասերի կենսական աղբյուրներից (մետաղագործական կենտրոններից, առևտրական մայրուղիներից և այլն)։ Սակայն մ.թ.ա. 743 թվականին Արփադում, ապա Կումմախայում, երբ Թիգլարպալասար III-ը պարտության է մատնել հակաասորեստանյան խմբավորմանը, Սարդուրի Բ-ն կորցրել է իր ազդեցությունը անդրեփրատյան երկրամասերում, արևմուտքում սահմանափակվելով Եփրատ գետով։ Մ.թ.ա. 735 թվականին Թիգլաթպալասար III-ը ներխուժել է Վանի թագավորություն և պաշարել Տուշպա բերդաքաղաքը, որի գրավման ապարդյուն փորձից հետո բավարարվել է շրջակա բնակավայրերի կողոպտմամբ ու ավերմամբ։ Այդ արշավանքի ժամանակ Թգլարպալասար III-ը թեև կարողացել է Սարդուրի Բ-ից խլել Էնզի (Անձիտ) գավառը և հարակից որոշ հողեր, սակայն նրան չի հաջողվել սասանել Վանի թագավորության հզորությունը։ Մերձավոր Արևելքում գերիշխանության համար պայքարը հաջողությամբ շարունակել է նաև Սարդուրի Բ-ի որդին՝ Ռուսա Ա-ն։ Սարդուրի Բ-ն հավանաբար թաղվել է արքունի դամբարանում՝ Մուսասիրի տաճարում։ Նրա արձանագրություններով հայտնաբերված բազմաթիվ առարկաներ (բրոնզե պատկերազարդ վահաններսաղավարտներկաթսաներթասեր և այլն) պահպանվում են Հայաստանի պատմության թանգարանում։

Վանի Թագավորության Անկումը

Վանի թագավորության թուլացումն ու անկումը: Ռուսա II-ից հետո Վանի թագավորությունն աստիճանաբար թուլացավ: Նոր արքա Սարդուրի III-ն ասորեստանյան արձանագրություններում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ Ք. ա. 643 թվականին: Սարդուրի IV-ը, որի գահակալման շրջանի դեպքերի մասին մեզ գրեթե ոչինչ հայտնի չէ: Համեմատաբար լուսաբանված է Ռուսա III-ի (Էրիմենայի որդու) իշխանության շրջանը: Նրա թողած արձանագրությունները հայտաբերվել են Վանա լճի արևելյան շրջանների և Արարատյան դաշտի հնավայրերում: Դա ցույց է տալիս նաև, որ նրա օրոք պետության սահմանները նեղացել էին՝ ընդգրկելով Վանա լճի ավազանն ու Արարատյան դաշտը:

Հուսիկ Արա [Ազատության հրապարակ]

Հուսիկ Արա: <<Ազատության հրապարակ>>
<<Գրողը միայն իր գրասեղանի շուրջ չպետք է լինի: Պետք է լինի պայքարի հրապարակում, պիտի լինի քաղաքացիական հասարակության հետ: Փորձի բարձրաձայնել այն բոլոր խնդիրները, որոնք արդիական են, և իր ձայնը, պետք է, հասցնի ժողովրդին>>: 
Հուսիկ Արա 

Հուսիկ Արայի պոեզիան անհանգիստ շնչառություն ունի, հաճախ` պրկված նյարդերով, հիասթափության ալիքներով, անկումների զգացողությամբ, բայց միևնույն ժամանակ, խաղաղության ու ներդաշնակության, ձգտումով: 

<<Ազատության հրապարակ>> գիրքը հրապարակվել է 2013 թվականին: Գիրքը ներկայացնում է մեր ամբողջ անցած ճանապարհի, երազանքների, հույզերի, սպասումների խտացումը: Գրքում ներկայացված է շարժման սկիզբը, ցավը, անկումը… 
 Գիրքը փոխանցում է անկախության պարգևած ոգևորությունն ու Արցախյան պատերազմում տարած հաղթանակի բերկրանքը, բայց և՝ հիասթափություններն ու ցավը: Առաջին մասում Հուսիկ Արան խոսում է անկախության արժևորման մասին:  Եթե այն ժամանակ <<Անկախությունը>> ուղղակի բառ էր բառարանում կամ գրքում, ապա հիմա` ավելին է, քան` սովորական բառ, որը լռել էր գրքերում` շատ երկար տարիներ:  Թե ինչու հենց <<Ազատության հրապարակ>> Հուսիկ Արան պարզաբանել է. <<Մեր պայքարը, վերածնունդը սկսվեց <<Ազատության հրապարակ>>-ից և առ այսօր շարունակվում է այդ հրապարակը մնալ մեզ համար արդիական պայքարի տեղ: Հենց այդ պատճառով` գիրքը վերնագրված է` <<Ազատության հրապարակ>> Գիրքը նվիրված է Արցախյան շարժման 25 ամյակին>> Հեղինակը հավելեց, որ  չի ծառայել, քանի որ մոր խնամակալն էր: Եվ հիշում է դա ցավով: Իր ընկերներից մի քանիսը, այդ թվում նաև Կարեն Ավետիսյանը, զոհվել են շարժաման ընթացքում: Գիրքը նվիրված է նաև` Կարեն Ավետիսյանի հիշատակին: Գրքում ներառված են բանաստեղծություններ, պոեմ և վերջում` էսսե, Խրամատ… 

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ


Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր:Իրականում, Չարենցի ծնողները Պարսկաստանի Մակու քաղաքից էին և, համաձայն բանաստեղծի ավագ եղբոր` Սերոբի վկայության, Սողոմոնյանների ընտանիքը 1883թ. տեղափոխվում է Էրզրում, այնուհետև` Կարս: Չարենցի հայրը` Աբգար աղան և մայրը` Թեկղի (Թելլի) Միրզոյանը ունեին չորս որդի և երեք դուստր: Կարսում նրանց ընտանիքն ապրում է տարբեր թաղամասերում` «Բերդի տակ», Ալեքսանդրովսկայա փողոցում, Երկաթե կամուրջի մոտ, Սուկափի թաղում և այլուր: Աբգար աղան առևտրական էր. Կարսում ուներ բավականին մեծ խանութ և զբաղվում էր գորգերի առևտրով: Նա խիստ, աստվածավախ և օրինապահ մարդ էր: Եղել էր Երուսաղեմում, որի համար նրան կոչում էին նաև «հաջի»:

Նախագիծ «Երգ երգոց»

… Խնդրեցի զնա՝ և ոչ գտի,
Կոչեցի զնա՝ և ոչ ետ ինձ զձայն. …
Իւղ թափեալ է անուն քո…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»Ռաֆայելյան նշանավոր Աստվածամոր նախատիպը եղել է մի հասարակ հացթուխի աղջիկ` Մարգարիտ անունով, որին սիրում էր Ռաֆայելը: Կգրվե՞ր, արդյոք, «Աստվածային կատակերգությունը», եթե չլիներ Բեաթրիչեն` Դանթեի հոր ընկերոջ դուստրը, որին սիրում էր նա: Պետրարկայի սոնետները ներշնչեց Լաուրան, իսկ Բոկկաչոն իր «Դեկամերոնի»  համար պարտական է Ֆիամետային…Եվ, վերջապես, ինչպե՞ս կգրվեր «Մարիենբադյան էլեգիան», եթե 73-ամյա Գյոթեն չհանդիպեր 19-ամյա Ուլրիկային…Կամ էլ չլիներ դարերի խորքից կենդանություն  առած Սողոմոն իմաստունի սիրելին, պարտիզպանի սևահեր դուստրը:Ես ննջեմ, և սիրտ իմ արթուն կայ…
Դիր զիս իբրև զկնիք ի վերայ սրտի
Քո… վասնզի հզօր է իբրև զմահ սէր…
«ԵՐԳ ԵՐԳՈՑ»Աստվածաշնչում Սողոմոն Իմաստունը ներկայացվում է արտակարգ իմաստուն, արդար դատավոր, համարվում գրական, փիլիսոփայական, բարոյագիտական ու բնագիտական բազմաթիվ երկերի հեղինակ։ Նրան են վերագրվում Աստվածաշնչի կանոնական (Ժողովող, Առակք Սողոմոնի, Երգ Երգոց) և պարականոն (Իմաստություն Սողոմոնի, Սաղմոսք Սողոմոնի) գրքերը։Երգ  Երգոց որ է Օրնություն Օրհնությանց ասացեալ Սողոմոնի արքայի ԻսրայէլիԳլուխ Ա.Հարսն ասէ։  Համբուրեսցէ զիս ի համբուրից բերանոյ իւրոյ. զի բարի են ստինք քո քան զգինի,  եւ հոտ իւղոց քոց քան զամենայն խունկս։ Եւղ անոյշ հեղեալ է անուն քո. վասն այսորիկ աւրիորդք սիրեցին զքեզ,  եւ ձգեցին զքեզ։ Զհետ հոտոյ իւղոց քոց ընթասցուք մեք։Աւրիորդացն պատմէ հարսնն վասն փեսային՝ զոր ինչ շնորհեաց նմա։Տարաւ զիս արքայ ի սենեակ իւր։ Հարսինն պատմեալ աւրիորդացն. Եւ նոքա ասեն։ Ցնծասցուք՝ եւ ուրախ լիցուք մեք ի քեզ. եւ սիրեսցուք զստինս քո քան զգինի։ Աւրիորդքն հարսինն բարբառին զանուն փեսային։ Ուղղութիւն սիրեաց զքեզ։ Հարսնն ասէ։  Սեաւ եմ ես եւ գեղեցիկ դստերք Երուսաղէմի, իբրեւ զվրանս Կեդարու, եւ իբրեւ զխորանն Սողոմոնի։  Մի հայիք ընդ իս, զի ես սեւացեալ թխացայ։ Քանզի խեթիւ հայեցաւ ընդ իս արեգակն։ Որդիք մաւր իմոյ մարտեան ընդ իս, եւ եդին զիս պահապան այգեստանի. զի զայգին իմ ոչ պահեցի։ Հարսնն ցփեսայն ասէ։  Պատմեա ինձ զոր սիրեաց անձն իմ. ո՞ւր հովուես, ո՞ւր հանգուցանես ի միջաւրէի. գուցէ լինիցիմ իբրեւ զընկեցեալն յերամակս ընկերաց քոց։ Փեսայն ցհարսնն ասէ։  Եթէ ոչ ծանիցես զանձն քո գեղեցիկդ ի կանայս. ելեր դու զհետ գարշապարացն հաւտից, եւ արածես զուլս քո ի վրանս հովուաց։  Երիվարացն իմոց ի կառսն Փարաւոնի նմանեցուցի զքեզ մերձաւորդ իմ։ Օրիորդքն ցհարսն ասեն։  Քանզի գեղեցկացան ծնաւտք քո իբրեւ զտատրակի. պարանոց քո իբրեւ զմանեակս։  Նմանութիւն ոսկւոյ արասցուք քեզ՝ հանդերձ կիտուածովք արծաթոյ,  մինչեւ արքայ ի գիրկս իւր ընկալցի զքեզ։ Հարսնն ցիւր անձնն եւ ցփեսայն ասէ։ Նարդոս իմ ետ զհոտ իւր.  ծրար ստաշխին է եղբաւրորդին իմ ինձ. ի մէջ ստեանց իմոց հանգիցէ։  Ողկոյզ նոճոյ է եղբաւրորդին իմ ինձ. ի մէջ այգեստանեացն Ենգադդայ։ Փեսայն ցհարսն ասէ։  Ահաւադիկ կաս գեղեցիկ մերձաւոր իմ. ահաւադիկ կաս գեղեցիկ. աչք քո աղաւնիք։ Հարսնն ցփեսայն ասէ։  Ահաւադիկ կաս բարենշան եղբաւրորդեակ իմ. այլ եւ գեղեցիկ առ գահոյս մեր հովանաւոր։  Գերանք տանց մերոց մայրք. դարաւանդք մեր նոճք։Գլուխ Բ.Փեսայն ցիւր անձնն եւ ցհարսնն ասէ։Ես ծաղիկ դաշտաց՝ շուշան հովտաց։  Իբրեւ շուշան ի մէջ փշոց. այնպէս մերձաւորդ իմ ի մէջ դստերաց։ Հարսնն ցփեսայն ասէ։  Իբրեւ խնծորի ի փայտս անտառի, այնպէս եղբաւրորդիդ իմ ի մէջ ուստերաց։ Ընդ հովանեաւ նորա ցանկացայ նստել՝ եւ նստայ. եւ պտուղ նորա քաղցր է ի կոկորդի իմում։ Ցօրիորդսն հարսնն ասէ։  Մուծէք զիս ի տուն գինւոյ, կարգեցէք ի վերայ իմ զսէր.  հաստատեցէք զիս իւղով. կուտեցէք յիս խնձոր. զի խանդակաթ եմ ես սիրով։  Ձախ նորա ընդ գլխով իմով. եւ աջ նորա պատեսցէ զինեւ։ Հարսն ցաւրիորդսն ասէ։  Երդմնեցուցանեմ զձեզ, դստերք Երուսաղէմի, ի զաւրութիւնս եւ յուժգնութիւնս անդաստանի, եթէ յառնիցէք՝ զարթուսջիք զսէրն մինչեւ կամեսցի։ Լուաւ զձայն փեսային եւ ասէ։  Ձայն եղբաւրորդւոյ իմոյ. ահաւասիկ սա եկն վազս առնու ի վերայ լերանց՝ խաղաղացեալ ի վերայ բլրոց։  Նման է եղբաւրորդին իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց Բեթելայ։ Հարսնն նշան տայ աւրիորդացն զփեսայէն, եւ ասէ։ Ահաւասիկ սա եկաց յայնկոյս որմոյն մերոյ, կարկառեալ ընդ պատուհանս, հայեցեալ ընդ վանդակապատն։  Պատասխանի տայ եղբաւրորդին իմ ինձ՝ եւ ասէ, արի եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ, աղաւնի իմ։  Զի ահա ձմեռն անց. անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան.  ծաղիկք երեւեցան յերկրի մերում. ժամանակ եհաս յատանելոյ՝ ձայն տատրակի լսելի եղեւ յերկրի մերում։  Թզենի արձակեաց զբողբոջ իւր. որթք մեր ծաղկեալք ետուն զհոտ իւրեանց։ Արի եկ մերձաւոր իմ, գեղեցիկ իմ,  աղաւնի իմ՝ եւ եկ դու աղաւնեակ իմ ընդ հովանեաւ վիմիդ առ պատուարաւ։ Երեւեցո ինձ զերեսս քո, եւ լսելի արա ինձ զբարբառ քո. զի բարբառ քո քաղցր է՝ եւ տեսիլ քո գեղեցիկ։ Ցաւրիորդսն փեսայն ասէ զայս ինչ։  Կալարուք մեզ աղուեսունս մանրկունս զապականիչս այգեաց. եւ որթք մեր ծաղկեսցեն։ Հարսն ասէ զայս ինչ։  Եղբաւրորդին իմ ինձ՝ եւ ես նմա որ հովուէն ի մէջ շուշանաց՝  մինչեւ տիւն լուսաւորեսցէ՝ եւ ստուերքն շարժեսցին։ Դարձիր նմանեաց դու, եղբաւրորդի իմ այծեման կամ որթուց եղանց ի վերայ լերանց խնկաբերաց։

Գործնական աշխատանք

3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել –մտերիմ լինել ։
Հազար մաղով անցկացրած – աներես, անամոթ։
Հիվանդի համար ջուր բերող –դանդաղաշարժ, կարևոր գործից ուսհացող։
Գլխին կրակ թափել – մեկի վրա զայրանալ, կատաղել, փորձանք բերել։
Գլխին կրակ թափվել – փորձանքի մեջ ընկնել կամ էլ։
Կանաչ-կարմիրը կապել – աղջկան կամ տղաին ամուսնացնել։
Կոպեկի համար մեռած – ժլատ։
Ուրիշի բնում ձու ածել – օգուտը ուրիշին տալ։
Փուշը մատից հանել – ուրիշին ոգնել4.Լրացրե’ք բաց թողնված տառերը, երկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շինծու, կարգազանց, առէջ, բարձրություն, անջրդի, տաղտակ, բացօթյա, անդորրություն, անդրավարտիք,սիգապանծ, խորդուբորդ, կմախք, կցկտուր, ճեպընթաց, դշխոյական:5.Կազմեցե’ք 6 բառ` սյունակներից ընտրելով մեկական արմատ.:
Խուլ խոտհարք սեզ հանդակ մասնիկ դիմակահանդես խոժոռ երաշտահավ մրջյուն անտանելի բեռ արծվաբույն

Խլահավ, սիզախոտ, հանդամազ, խոժոռադեմ, մրճնաբույն, բեռնատար6.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական նախածանց և արմատ` կազմեցե’ք 6 նախածանցավոր բառ:
Ենթ անկյունագիծ նախ շրջադարձ հար գլխագին արտ տևողություն վեր մշտավառ առ սահմանապահ
ենթագլուխ, նախագիծ, հարատև, արտասահման, վերադարձ, առմիշտ։
7.Յուրաքանչյուր սյունակից ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցե’ք 6 վերջածանցավոր բառ: .
Ցանցաթաղանթ ուք խաչագող ան կալվածատեր ոն քսայուղ յալ հավելավճար կեն կովկիթ ույթ

Ցանցկեն, գողոն, տիրույթ, քսուկ, հավելյալ, կթան։8.Տրված զույգ բառերից ընտրեցե’ք մեկական արմատ և կազմեցե’ք մեկական բարդ բառ:
Խոհական — այլատարր ։ այլախոհ
զմայլելի — մեծահոգի ։ հոգեզմայլ
որակազրկում — բարձրաբերձ ։ բարձորակ
դրամապանակ – հիմնավոր ։ հիմնադրամ
արշավախումբ — հաղթական ։ հաղթարշավ
պատվարժան – ինքնամեծար ։ մեզապատիվ9.Առանձնացրե’ք հոմանիշային 6 զույգ:
Այգաբաց, անդրավարտիք, ամանոր, նավասարդ, արփի, փափագ, արգասիք, բաղձանք, թախիծ, արեգակ, արշալույս, արդյունք, տաբատ, նոխազ
Արշալույս-այգաբաց, անդրավատիկ- տաբաթ, ամանոր-նավասար, թափակ-բարձանք, արփի-արեգակ։

Առաջադրանքներ

Գտնե՛լ համաձայնության սխալները։1. Մարդկանց մի մասը գնաց աշխատելու։
2. Պահանջվում էն հմուտ մասնագետներ։
3. Նրան՝ որպես հմուտ մասնագետի, պարգևատրեցին։
4. Արմենը ընկերոջ հետ անցավ բակով։
5. Ամեն մեկը գնաց իր աշխատավայրը։

  1. Գտնե՛լ խնդրառության սխալները։
    1. Նա դաշնամուրի վրա լավ է նվագում։
    2. Այդ գործին նա չի մասնակցել։
    3. Ընկերս համաձայն էր իմ առաջարկին։
    4. Նկարը փակցրեց պատին։
    5. Ոչ ոք չհետաքրքրվեց կատարվածով։

Ուղղագրական աշխատանք

Վաղորդայնի հետզհետե արթնացող ճառագայթների տակ խախտվում էր գյուղաքաղաքի խաբուսիկ անդորրը, անէանում, և վայրկյանների ընթացքում փողոցները լցվում էին աշխատանքի շտապող մարդկանց զվարթ աշխույժով։ Ահա ճռռոցով բացվեց հանդիպակած տան դարպասը, և ճռնչյունով դուրս եկավ մի սայլ՝ բեռնված սմբուկով, ստեպղինով, դեղձով, սերկևիլով, խաղողի հյութեղ ողկույզներով։ Թափանցիկ օդում տարածվեց ծոթրինի, անանուխի, գրգռիչ բույրը։ Կողքի տնից դուրս եկավ մի կին՝ կրծքին սեղմած թմբլիկ աղջնակին, և հապշտապ ուղղվեց դեպքի մանկապարտեզ։Պատշգամբում կանգնած՝ ակնդետ հափշտակված դիտում էի յուրաքանչյուր մանրուք։ Գինևետ անդաստանները ոսկևորվել էին հրաշեկ լուսատուի կենսաթրթիռ ճառագայթներով։ Ամենուրեք հուռթի կանաչ, խաղողի փարթամ որթատունկեր, ճյուղատարած ընկուզենիներ, բերրի արտեր։ Ճգնում էի խեղդել հուզմունքս, թեև բերկրանքի փղձուկը սեղմել էր կոկորդս։ Տարտամորեն հիշում էի երեսուն տարի առաջվա աղքատիկ գյուղակը, հյուղակները, բարձիթողի փողոցները՝ խորդուբորդություններով, պղտոր կեղտաջերով։Իջա սանդուղքներով և ուղղվեցի հրապարակ՝ խառնվելու վխտացող ամբոխին, զգալու կյանքի տրոփյունը, ունկնդրելու նրա շառաչուն ձայնը, ըմբոշխնելու ծննդավայրում լինելու բերկրանքը։
Ձգտում էի նպատակաուղղված անցկացնել եռօրյա հանգիստս և ձեռբազատվել առօրյական հոգսերից։

Մարտիրոս Սարյան. մեկ սեր` ամբողջ կյանքի համար

es-ashxatum-em-2-36-Recovered (1)

Մարտիրոս Սարյանը յոթերորդ երեխան էր ընտանիքում, նա ակտիվ էր ու ժիր: Սարյանի մանկությունն անցել է Սամբեկ գետի ափին` Մերձազովյան տափաստանի խրճիթներից մեկում: Նրա սերը բնության հանդեպ սկիզբ է առել դեռ այն ժամանակ, երբ  առաջին անգամ տեսել է տափաստանի վրա տարածված երկնքի կապույտը, լուսինն ու աստղերը, երբ վազել է թիթեռների հետևից` կարծելով, որ դրանք թռչող ծաղիկներ են: Սա այն հեքիաթն էր, որում նա ապրում էր մանուկ հասակում, և որը հետագայում իր արտացոլումը գտավ նրա վաղ ժամանակաշրջանի ստեղծագործության մեջ` «Հեքիաթներ և երազներ» շարքում:Սարյանների ընտանիքում մեծ հարգանքով էին վերաբերվում մեծերին, ծնողներին: Երեխաների մեջ աշխատանքի ու աշխատող մարդու նկատմամբ հարգանք էին դաստիարակում։ Սարյանն այս ավանդույթները տեղափոխեց նաև իր ընտանիք: Նա կարծում էր, որ հենց աշխատանքով մարդը կարող է հաղթահարել կյանքի դժվարությունները:Սարյանն ավարտեց Նոր Նախիջևանի հայ-ռուսական ուսումնարանը: Դեռ դպրոցում նա նկարչության դասեր էր վերցնում Բախմուտսկի ազգանունով ուսուցչի մոտ, աշխարհագրության դասերին սիրում էր քարտեզը գունավորել: Ուսումնարանն ավարտելուց հետո նա աշխատանքի ընդունվեց ամսագրերի ու թերթերի բաժանորդագրության գրասենյակում: Ազատ ժամանակ նկարում էր իրենց գրասենյակի այցելուներին: Շատերը դեռ այն ժամանակ էին հիանում նրա տաղանդով ու նկարչի ապագա կանխատեսում:

big_15 (1)

Մեկ տարի անց նրա ավագ եղբայր Հովհաննեսը 16 տարեկան Մարտիրոսին ուղարկեց Մոսկվա` կրթություն ստանալու: Սարյանն ընդունվեց Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության ու ճարտարապետության ուսումնարան: Ընտանիքում ոչ բոլորն էին ողջունում այս որոշումը, կասկածներ ուներ նույնիսկ մայրը: Ինչպե՞ս է որդին մի կտոր հացի փող վաստակելու և ընտանիք պահելու: Չէ՞ որ այն մասնագիտությունից, որը նա էր ընտրել, մայրն այնքան էլ չէր հասկանում: Ի՞նչ է նշանակում նկարիչ… Այն էլ ազատ…Սակայն Մարտիրոսը գերազանցեց բոլոր սպասումներն ու մեծ նկարիչ դարձավ` այդպիսով հայտնի դարձնելով իր ամբողջ տոհմը:Ջանալով օգնել Թուրքիայում տեղի ունեցած ջարդերից փրկված իր հայրենակիցներին` Սարյանը գնում է Էջմիածին: Այն, ինչ նա տեսնում է այնտեղ, հուսահատության է մատնում: Մոսկվայի հայ համայնքի ուժերով հավաքած դեղերի ու գումարի տեսքով օգնությունը, որ նա բերել էր իր հետ, մի կաթիլ սփոփանք էր վշտի ծովում: Մտահոգվելով Սարյանի հոգեկան առողջության մասին` ընկերներն ուղարկում են նրան Թիֆլիս:Հին Թիֆլիսի սրճարաններից մեկում, որտեղ հավաքվում էր հայկական մտավորականությունն ու քննարկում ազգափրկության հարցեր, Սարյանը հանդիպում է նրան, ով պետք է դառնար նկարչի մուսան ու կիսեր նրա ճակատագիրը: Նա Ղազարոս Աղայանի դուստրն էր` Լուսիկ Աղայանը: Աղջկան սիրահարվեց առաջին հայացքից։ Նա Մարտիրոսի համար դարձավ կանացի կատարյալ գեղեցկության մարմնացում:Իր կնոջը նա նկարում էր ողջ կյանքի ընթացքում` առաջին կտավներում երիտասարդ Լուսիկն է, հետո արդեն սիրելի կինն առօրյա կյանքում է։ Նա նկարում էր Լուսիկին քնած, գիրք կարդալիս, տան գործերն անելիս, հեռախոսով զրուցելիս, նույնիսկ լվացք անելիս:Նա հիանում էր կնոջ գեղեցկությամբ, պաշտում նրան ու գնահատում մինչև մահ: Փարիզից նա կնոջը գրում էր. «Դու հերոս ես, ուրիշ կին չէր կարողանա իր ուսերի վրա տանել պատասխանատվությունը երեխաների համար, ու նաև ամուսնուն երկար ժամանակով Փարիզ թողնել` անգամ իմանալով, թե որքան կարևոր է դա նրա կարիերայի համար»:Սարյանը երկու որդի ուներ` ավագը` Սարգիսը (Սարիկ) և կրտսերը` Ղազարոսը (Զարիկ): Կնոջն ուղղված նամակներում, երբ երեխաները դեռ փոքր էին, Սարյանը գրում էր. «Երեխաների վրա մի’ բղավիր, մի’ պատժիր նրանց, համբերատար եղիր: Նրանք առավոտյան պետք է մարզանք անեն: Ստամոքսի համար տնական մածունը լավ է»: Նույն նամակում Մարտիրոս Սարյանը գրում է տնական մածուն պատրաստելու բաղադրատոմսը:Սարյանն արեց ամեն ինչ, որպեսզի իր տղաները լավ կրթություն ստանան: Ավագ որդին` Սարգիսը, հայտնի բանասեր դարձավ, ուսումնասիրում էր իտալական վերածննդի գրականությունը: Մոսկվայում նա ավարտեց Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի ասպիրանտուրայի բաժինը և թեկնածուական թեզ պաշտպանեց:Կրտսեր որդին` Ղազարոս Սարյանը, կատարյալ լսողություն ուներ, միաժամանակ հրաշալի նկարում էր ու կարող էր նկարիչ դառնալ: Երբ Ղազարոսը պետք է կողմնորոշվեր, Սարյանը նրան խորհուրդ տվեց, «Եթե դու նկարիչ դառնաս, քեզ միշտ ինձ հետ են համեմատելու: Քեզ համար դժվար կլինի այս ասպարեզում առաջ գնալ, այդ պայքարը քեզ համար շատ դաժան կլինի»: Ու այդպես Ղազարոսն ընտրեց երաժշտությունը: Վերադառնալով մարտի դաշտից` նա ընդունվեց Մոսկվայի կոնսերվատորիան ու այն ավարտելուց հետո կոմպոզիտոր դարձավ: Սակայն նրա հատուկ գունային մտածողությունն արտահայտվեց նաև երաժշտական ստեղծագործություններում` պարգևելով դրանց առանձնահատուկ սարյանական հնչողություն:

Վարժություններ

ԿետադրությունԵրիտասարդն իր առջև տեսավ ծանոթ միջնաբերդը՝ վերից վար ծառաստանով շրջապատված, և կանաչների մեջ կորած, այգին՝ ատամներով, պարսպով ու բուրգերով գոտևորած։Քիչ հետո երևաց Ավագ կամ,  ինչպես կոչվում էին, Վաղարշապատի  դուռը` զույգ աշտարակներով և բարձր բուրգերով, որոնց վրա ծածանվում էին պարսից դրոշներ` բազմաթև արծվի զինանշանով։Դեմ դիմաց կանգնած էր մի տղամարդ՝ ծանոթ ժպիտով, ժամանակի ճերմակփոշուց սպիտակած մազերով, բայց երտասարդաան առույգ կեցվածքով ու վեհատեսիլ։Մերթընդմերթ նավթահանքերից լսվում էին ինչ-որ խշշյուններ․ դա դեպի ամբարները հասնող նավթի ձայնն էիր՝ միօրինակ ու տաղտկալի։Բեկին մոտեցավ մելիք Թուրինջը՝ գեղջկական հագուստով, գլխաբաց ու շփոթված։Աղոթասրահ մտան երկու քահանա․ մեկը՝ տեր Սարգիսը՝ միջահասակ, նիհար մարմնով, խորամանկ աչքերով, հազիվ քառասուն տարեկան․ մյուսը՝ տեր Հովսեփը՝ բարձրահասակ, սպիտակամորուս, բարի դեմքով ծերունի։Քաղաքի սակավամարդ նրբանցքներից մեկով քայլում էր մի երիտասարդ՝ ուսերից վրա թափող դարչնագույն զգեստով, մուգ շականակագույն մույկերով։Մարգագետինը՝ պճնված հիասքանչ ծաղիկներով ու թավիշ կանաչով, ընդամենը մի քանի ժամ հետո պիտի տրորվեր զինվորների ոտքերի տակ։Գողիաթը հագել էր ամուր զրահ՝ հյուսված մետաղալարից, գլխին ուներ սաղավարտ՝ արծաթյա ատամներով, ոտքերին՝ պողպատյա սռնապաններ, ձեռքին՝ վահան և սուր։Դա մի երիտասարդ ինժեներ էր՝ քղաքացիական հագուստով, կարճլիկ մազերով, փարթամ մորուքով, նիհար ու արագաշարժ։Այդ աղջիկը ամայի դաստում բուսած մի հատիկ մանուշակ է՝ հրապուրիչ, ինքն իր հեզությամբ և նուրբ բուրմունքով։

Գործնական քերականություն

Գտնե՛լ, թե որ շարքերում գաղտնավանկ ունեցող բառ կա։1. պատկերազարդ, բազմամարդ, մանածագործ, խառատային
2. երկաթուղի, սալահատակ, թիավարում, հրուշակագործ
3. երկաստիճան, ավազակույտ, ներկապնակ, ջերմամեկուսիչ
4. 
ռադիոընդունիչ, մեսրոպատառ, աշխարհամաս, մետաղահատ
5. կարճաժամկետ, խաղողաքաղ, ավազամաղ, հյուրընկալ
6. վանդակաճաղ, հարթեցում, մարզադահլիճ, շքեղակազմ
7. արդյունահանում, ընթերցողական, հյուսիսարևելյան, հեռախոսակայան
8. խողովակաշար, վերջակետ, հաստոցաշինական, ձուլակաղապար
9. անտառաշերտ, կալվածատեր, ջրահեռացում, շաքարեղեգ
10. պարարտանյութ, թխվածքաբլիթ, հողապատնեշ, նախշազարդ

2. Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերն կազմված միայն
բաց վանկերից։
1. հետագա, մուրաբա, պարագա, լեռնաշղթա
2. մեթոդիկա, գենետիկա, թեմատիկա, շոգեմեքենա
3. ճոպանուղի, հայուհի, չարաճճի, մագաղաթյա
4. փիրուզե, ամենադառը, բանալի, հակամանրէ
5. չափածո, ձուլածո, հայալեզու, գինեթթու, հավաքածու
6. ժողովածու, օդաչու, քահանա, հավաքատեղի
7. կարոտալի, ապագա, մետաղե, ապակե
8. հայելի, հուսալի, աբեղա, մարմարյա
9. հիանալի, մեդուզա, առաջիկա, գրամեքենա
10. փիլիսոփա, գրեթե, բյուրեղապակե, իրականանալի

Լեռնային Ղարաբաղի հանրապետություն

Անկախության հռչակումը:Արցախյան ազատագրական պատերազմ:/՜էջ 66-72,նաև այլ աղբյուրներ:

Արցախյան ազատամարտ (նաև գոյամարտպատերազմ),Արցախի հայ բնակչության պայքարը հանուն Հայաստանի հետ միացման և ընդդեմ ադրբեջանական ագրսիայի: Հակամարտության երկրորդ կողմն է ադրբեջանը որը ձգտում էր նվաճել Արցախը։ Չարդախլու հայկական գյուղում 1987 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական ընդհարումներից Ադրբեջանական ԽՍՀ-ում սկսվեց հայերի բնաջնջում, ինչից հետո հակամարտությունը աստիճանաբար վերաճեց հայ-ադրբեջանական լայնամասշտաբ պատերազմի:

-Ներկայացրե՛ք Արցախյան պատերազմի 1991-1994թթ ընթացքը:

1991-1994 թվականների Արցախյան պատերազմում և Հայաստան-Ադրբեջան սահմաններում տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում, ինչպես նաև 1994 թվականի մայիսյան անժամկետ հրադադրից ի վեր հայկական կողմերը՝ Արցախը և Հայաստանը, ընդհանուր առմամբ տվել են շուրջ 9700 կորուստ՝ զոհ:

Այս թվերը պաշտոնական չեն, այլ արդյունք են իմ շարունակական հետազոտությունների: Այս թվերի մեջ ներառված չէ Արցախի և Հայաստանի խաղաղ՝ քաղաքացիական բնակչությունը:  

Վերջին ամիսներին ես մի քանի հրապարակում եմ ունեցել այս զգայացունց թեմայով, փորձելով հնարավորինս ամփոփ ներկայացնել զոհերի թվերի մասին ամբողջական տվյալներ:

Ըստ իմ վերջին տվյալների, որոնք կարող են ոչ ամբողջական լինել, Արցախյան պատերազմում Արցախի զոհերի թիվը 3300-ից ավելի է: Այս թիվը ցույց է տալիս, որ պատերազմի տարիներին ամենածանր բեռը ընկած է եղել հենց արցախցի ազատամարտիկների ուսերին, ինչը բնական է, քանի որ պատերազմը ընթանում էր Արցախում, արցախցին կռվում էր իր տունը, ընտանիքը, երեխաներին, պատիվն ու հայրենիքը պաշտպանելու համար:

Այս 3300-ից շուրջ 2.700-ը գրանցվել է հենց պատերազմի տարիներին, իսկ շուրջ 600-ը՝ 1994-ի մայիսյան անժամկետ զինադադարից ի վեր:

Այստեղ պետք է նշեմ նաև, որ 3300-ի մեջ չեն ներառվել պատերազմի տարիներին Արցախի քաղաքացիական բնակչության զոհերը, որոնց ընդհանուր թիվը շուրջ 1.500-ի սահմաններում է:

Այսպիսով, ընդամենը 140.000 բնակչություն ունեցող Արցախը ընդհանուր առմամբ տվել է 4.800 զոհ զինվորականների և քաղաքացիական բնակչության շրջանում: Այս թվի մեջ մենք չենք ներառել անհետ կորածներին, քանի որ, ինչքան էլ հույսը աղոտ լինի, որ նրանք կարող են ողջ լինել, այդուհանդերձ, անհետ կորածներին չի կարելի դնել զոհվածների շարքում: Գուցե նրանք կամ նրանցից մեկը մի օր ինչ-որ հրաշքով տուն դառնա:

Հայաստանից Արցախյան պատերազմում և հայ-ադրբեջանական սահմաններում ռազմական գործողությունների ընթացքում զոհերի ընդհանուր թիվը, կրկին ըստ իմ հետազոտությունների, կազմում է շուրջ 6500: Այս թիվը ներառում է 26 տարվա ժամանակահատված՝ 1990-ից մինչև 2016 թվականը՝ ներառյալ Ապրիլյան քառօրյա պատերազմը:

George Orwell «Why I Write» summary

George Orwell «Why I Write» summary 

George Orwell «Why I Write» shows the primary purposes of a writer to write. Starting from his childhood, he demonstrates the idea of diving into background information to understand writers motives. From his childhood, Orwell was introvert; however, he had the ambition of becoming a writer. He believes that to analyze writers motives, one should know some portion of the writer’s early development. Orwell believes there are four primary purposes for writing and the fluctuation of each purposes’ proportion varies writers. The first purpose is «Sheer egoism.» The writer’s goal of being remembered after death by targeting bullet ideas. The second is «Aesthetic enthusiasm.» In other words, the usage of external words, which perfectly feet the context. The third is «Historical impulse,» which stands for presenting everything in its identical view due to save facts for the future generations. The last one is «Political purpose,» which follows the target of having an impulse on society by ideas. Moreover, Orwell shows his wish of transforming political writing into an art. He wants this in order to explore the lie and make it public, having the initial concern of being heard. However, he implies that he could not realize his wish as he has aesthetic enthusiasm. So, politicians will consider this as irrelevant, and he will not abandon his pattern of writing. Orwell shows problems raised by importing his aesthetic enthusiasm in political writing. The problems were the questions such as «Why did you put in all that stuff?», as indeed he was making good book journalism. 

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы